Artsakhpress

Միջազգային

Աբխազիայի ԿԸՀ-ն մերժեց ընտրությունները չկայացած ճանաչելու Կվիցինիայի պահանջը

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել Է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայացած ճանաչԱբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել Է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայաելու «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի պահանջը եւ մերժել Է այն:

Աբխազիայի ԿԸՀ-ն մերժեց ընտրությունները չկայացած ճանաչելու Կվիցինիայի պահանջը

Աբխազիայի ԿԸՀ-ն մերժեց ընտրությունները չկայացած ճանաչելու Կվիցինիայի պահանջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել Է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան:
«Այն, (դիմումը) քննարկվել Է այսօր: «…» ԿԸՀ-ն մերժեց այն»,- ասել Է Գոգիան:
Ավելի վաղ Կվիցինիան ՏԱՍՍ-ին հայտարարել Է, որ պահանջում Է հանրապետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնել: Նոր ընտրություններ պետք Է լինեն: Նա (Խաջիմբան) չի հավաքել հարկավոր թվով ձայներ, որն անհրաժեշտ Է ըստ օրենքի»,-ասել Է Կվիցինիան:
«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախագահ ճանաչի Խաջիմբային, կխախտվի ընտրությունների մասին օրենքը»,-հավելել Է նա: Կվիցինիան նշել Է, որ համապատասխան պահանջով դիմել Է հանրապետության ԿԸՀ-ին: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ Է նոր ընտրությունների անցկացման պահանջով դիմել դատական ատյաններին:
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ Է արդյոք ընդդիմության առաջնորդն իր կողմնակիցներին հանրահավաքների դուրս բերել, Կվիցինիան պատասխանել Է. «Մենք պատրաստ ենք ամեն ինչի»: Աբխազիայի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի 8-ին, հաղթում Է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,38 տոկոսը: Կվիցինիան ստացել Է 46,19 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 65,98 տոկոս:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Search