Artsakhpress

Հասարակական

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն ամփոփվել են տարածքային ընտրական հնձնաժողովներից ստացված տեղեկությունները:

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ՏԻՄ  ընտրությունների  քվեարկությանը     մասնակցել  է   ընտրողների    65,4  %-ը.  նոր  մանրամասներ  ընտրված  թեկնածուների  մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի   հաղորդմամբ՝    այս  մասին՝  քիչ  առաջ      լրագրողների  հետ   ճեպազրույցում     ասել է   ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:   
Ըստ  արդյունքների՝  Ստեփանակերտում   հաղթել  է     Դավիթ    Ալբերտի   Սարգսյանը, ում   օգտին՝   21  հազար   609     քվեարկողներից      կողմ  է   քվեարկել       7787   քաղաքացի, որը  կազմում  է   36  %:
Խոսելով   շրջկենտրոններում   ընտրված      թեկնածուների     մասին՝ Ե. Արզումայնայը  տեղեկացրել  է, որ  Շուշիում  ընտրվել  է     գործող   քաղաքապետ    Արծվիկ  Աշոտի  Սարգսյանը,   ում  օգտին  քվեարկել  է 899 քաղաքացի, Բերձորում՝    Նարեկ  Սամվելի    Ալեքսանյանը՝   306  կողմ  ձայնով, Մարտունիում՝    Հայկ  Կարոյի  Սարգսյանը՝    1292  կողմ  քվեով,  Ասկերանում՝  գործող  համայնքի  ղեկավար  Սամվել  Մարդիի  Աղաջանյանը՝   469   կողմ  ձայնով, Հադրութում՝   Վահան  Վահանի  Սավադյանը՝ 676   քվեով:  210   կողմ ձայնով   Քարվաճառի քաղաքապետ  է  ընտրվել   Սերգեյ   Արամի    Չիլինգարյաը, իսկ  Մարտակերտում՝ 511   քվեով,  Միշա  Գրիգորիի   Գյուրջյանը:
«Համեմատած    նախորդ  տարիների  ընտրությունների  հետ՝  ընտրողների    մասնակցությունը բավականին  բարձր  էր   ոչ  միայն   Ստեփանակերտում,  այլև՝   ողջ    հանրապետությունում:  Ընդհանուր  առմամբ՝   հանրապետությունում  կայացած   ՏԻՄ  ընտրությունների  քվեարկությանը  մասնակցել  է ընտրողների 65,4  %, Ստեփանակերտում՝   55,4  %.  այդ  ցուցանիշը    մոտ  11%-ով   բարձր  է  նախորդ  ընտրությունների    արդյունքներից»,-մասնավորապես  ասել է  Ե.  Արզումանյանը:
Տեղեկացնենք, որ   «Արցախպրես» լրատվական գործակալությունն  իր ընթերցողների շրջանում 10-55 կարճ համարի միջոցով   Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից sms հաղորդագրությունների ամենամեծ քանակը ստացվել է Դավիթ Սարգսյանի օգտին, ով մրցակից թեկնածուների մեջ անվիճելի առաջատարն է՝ 69,3 տոկոսով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search