Artsakhpress

Հասարակական

Սեպտեմբերի 10-ին Apple-ը ցույց կտա երեք նոր iPhone

Սեպտեմբերի 10-ին՝ իր ամենամյա շնորհանդեսի ժամանակ, Apple-ը, ինչպես եւ անցած տարի, ցույց կտա երեք նոր iPhone. հիմնական մոդելը, դրա մեծ դիսփլեյով տարբերակը եւ ավելի մատչելի սարքը (2018 թվականին դա iPhone XR-ն էր), տեղեկացել է Bloomberg-ը: Նոր սմարթֆոնի անունը դեռեւս հայտնի չէ:

Սեպտեմբերի 10-ին Apple-ը ցույց կտա երեք նոր iPhone

Սեպտեմբերի 10-ին Apple-ը ցույց կտա երեք նոր iPhone
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է News.am-ն, Apple-ն ավանդաբար չի բացահայտում, թե ինչպիսի ապրանքներ ցույց կտա միջոցառման ժամանակ:
Ամենայն հավանականությամբ՝ 2019 թվականին iPhone-ը կունենա մեկական հավելյալ տեսախցիկ: iPhone XR-ի փոխարինողը կունենա երկու տեսախցիկ, կավելանա տեսաօբյեկտիվը:  Հիմնական մոդելները կունենան երեք տեսախցիկներ, կավելանա լայն անկյուն ունեցող լինզան: Bloomberg-ը խոստանում է, որ կմեծանա լուսանկարների կարգավորումը եւ զգալիորեն կլավանա վիդեոյի որակը: iPhone-ը կկարողանա օգտագործել արհեստական ինտելեկտ լուսանկարները մշակելու եւ տեսանյութերը խմբագրելու համար հենց տեսագրության ժամանակ: Բացի այդ, ուշադրություն կդարձվի ոչ բավարար լուսավորության դեպքում նկարահանմանը: Կթարմացվի դեմքերը ճանաչելու Face ID տեխնոլոգիան. հեռախոսը կկարողանա ճանաչել սեփականատիրոջը, եթե անգամ դրված լինի սեղանին. հենց տեսախցիկին ուղղված հայացքը չի պահանջվի:
Բացի այդ, Apple-ը կավելացնի iPhone-ում ուրիշ սարքերի անլար լիցքավորման գործառույթը, օրինակ,  Apple Watch ժամացույցի կամ AirPods ականջակալների համար:
iPhone-ն ավելի ամուր կդառնա. Apple-ն օգտագործում է ավելի կայուն ապակի: Բացի այդ, կուժեղացնի ջրից պաշտպանությունը. գաջեթները հնարավոր կլինի ջրի տակ պահել մի քանի ժամ 30 րոպեի փոխարեն, ինչպես iPhone XS-ի դեպքում էր: iPhone XR-ի ժառանգորդը կթողարկվի նոր՝ կանաչ գույնով, բոլոր նորույթները կստանան ավելի արագ A13 պրոցեսորը:
Ընկերությունը մտադիր է թարմացնել Apple Watch ժամացույցը. փոփոխությունները կվերաբերեն ծրագրային ապահովությանն ու արտաքին տեսքին, գրում է Bloomberg-ը: Ընկերությունն, ըստ ամենայնի, կթողարկի ժամացույցը երկու նոր նյութից՝ կերամիկայից եւ տիտանից: Կարող են թողարկվել նոր գոտիներ ժամացույցի համար: Բացի այդ, կթարմանա ծրագրային ապահովությունը watchOS ժամացույցների համար: Ակնկալվող գլխավոր նոր գործառույթներից մեկը քնի հսկողությունն է: Բացի iPhone-ից, Apple-ը պատրաստում է նաեւ թարմացված iPad-ն ու Mac համակարգիչները, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները: Սակայն պարբերականը ենթադրում է, որ ընկերությունը սեպտեմբերի 10-ին չի ցուցադրի դրանք եւ շեշտը կդնի iPhone-ի վրա: Bloomberg-ի զրուցակիցները նաեւ պնդել են, որ ընկերությունն աշխատում է AirPods ականջակալները եւ HomePod խելացի բարձրախոսները թարմացնելու ուղղությամբ: Սակայն հայտնի չէ՝ կցուցադրի արդյոք Apple-ն այդ ապրանքներից որեւէ մեկը առաջիկայում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search