Artsakhpress

Սպորտ

Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա. Ֆրանչեսկո Տոտի

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին:

Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա. Ֆրանչեսկո Տոտի

Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա. Ֆրանչեսկո Տոտի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մխիթարյանը կարող է իր հետ որակ և քանակ ապահովել: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր: Նա «Արսենալ»-ում վերջին շրջանում ռեգուլյար չի խաղացել, սակայն ես լիահույս եմ, որ Մխիթարյանն իրեն Հռոմում կզգա ինչպես տանը»,- Տոտիի խոսքերը փոխանցում է Football Italy-ին:
Տոտիի կարծիքով՝ «Ռոմա»-ի երկրպագուները կընդունեն Մխիթարյանին, քանի որ վերջինս լավ տեխնիկա ունի:
Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելու ենք մեր բոլոր խոստումները. Դավիթ Սարգսյան

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Search