Artsakhpress

Մշակույթ

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 6-ից 7-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում ներկա է գտնվել Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկմանը:

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը

Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ` Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Հարգիտայի նահանգային խորհրդի ջանքերով:
Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, փառատոնի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, մասնավորապես, նշել է. «Կարևորելով տարածաշրջանի հայկական համայնքների ցանկությունը վերգտնել իրենց հայկակական արմատները` վերահաստատում եմ դեսպանության պատրաստակամությունն աջակցելու պատմական Հայրենիքի հետ կրթական և մշակութային կապեր հաստատելու գործին»:
Բարձր գնահատելով այն աջակցությունը, որ համայնքները վայելում են տեղական և նահանգային իշխանությունների կողմից` դեսպանը հույս է հայտնել, որ Հարգիտա նահանգի պատվիրակության ծրագրվող այցը Հայաստան նոր էջ կբացի այդ հարաբերություններում:
Հայկական արվեստի փառատոնի շրջանակներում բացվել է Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:
Միջոցառման ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ ցուցաբերած աջակցության և Paul Kerestes-ին (Jecinci) նկարի գունավորման համար: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search