Artsakhpress

Տնտեսական

Արցախում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել ենք 9,6 տնտեսական աճ. Մարտիրոսյան

Արցախում 2018թ. ամփոփվել է բարձր տնտեսական ցուցանիշներով. մեկ շնչի ՀՆԱ-ն կազմել է 4335դոլար, ինչը ինքնին կարող է բարձր ցուցանիշ չթվալ, բայց մենք արդեն հասել ենք Հայաստանի ցուցանիշին:

Արցախում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել ենք 9,6 տնտեսական աճ. Մարտիրոսյան

Արցախում առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել ենք 9,6 տնտեսական աճ. Մարտիրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Եթե համեմատենք անցած տաս տարիների ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ 2009թ.-ին այդ ցուցանիշը չէր գերազանցում 2 000 դոլարը: Այս տարիներին մենք ավելի քան կրկնապատկեցինք այդ ցուցանիշը: 2019թ. բարձր աճի տենդենցը պահպանվել է, եւ առաջին կիսամյակի արդյունքներով, մենք արձանագրել ենք 9,6  տնտեսական աճ»,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ շատ կարեւոր է աճի կառուցվածքը, թե ինչ ճյուղերի հաշվին է այդ աճը ապահովվել. « Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հիմնականում աճն ապահովել է արդյունաբրությունը՝ մշակվող արդյունաբերությունը եւ էներգետիկա: Մինչդեռ հանքարդյունաբերոթյունում ունեցանք չնչին նվազում, պայմանավորված միջագզային կոնյուկտուրայում տեղի ունեցող փոփոխություններով: Շինարարության հաշվին ապահովվել է 1,5% տնտեսական աճի տոկոսային կետ,  ծառայությունների հաշվին՝ ավելի քան 6 տոկոսային կետ, իսկ մշակվող արդյունաբերության հաշվին 4, 8 տոկոսային կետ»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Search