Artsakhpress

Ռազմական

Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ՊԲ-ում

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագորցակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ՊԲ-ում

Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ՊԲ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին, որի ընթացքում, ըստ ուղղությունների ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները հանդես են եկել մարտական խնդիրների իրատեսության, գործողությունների համադրման և մարտի վարման արդյունավետ եղանակների ուսումնասիրման, ինչպես նաև միավորումների ու զորամասերի միջև փոխգործակցության, պաշտպանության գոտու ինժեներական կահավորման վիճակի, ճանապարհային ցանցի ուսումնասիրման և կապի ապահովման միջոցների վերաբերյալ զեկույցներով:

Տեղազննման աշխատանքների ընթացքում մեկ անգամ ևս ճշգրտվել են այն բոլոր խնդիրները, որոնք նախատեսվում են իրականացնել հակառակորդի նախահարձակ գործողությունների դեպքում՝ միաժամանակ կարևորելով սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուժերի և միջոցների առավել արդյունավետ ու նպատակային կիրառման հարցերը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search