Artsakhpress

Մշակույթ

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը

Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) փորձագետները The Travel and Tourism Competitiveness Index 2019 միջազգային վարկանիշի շրջանակում նշել են զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրները:

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարկանշային ցանկը ներկայացված է ֆորումի զեկույցում, փոխանցում է tert.am-ը:
Հայաստանը ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը՝ Ուկրաինայի և Ղազախստանի միջև: Վրաստանը վարկանշային ցուցակում զբաղեցրել է 68-րդ տեղը, Ադրբեջանը՝ 71-րդ: Ռուսաստանը 39-րդ հորիզոնականում է:
Ցուցակի առաջատարն է Իսպանիան. նրան հաջորդում են Ֆրանսիան և Գերմանիան: Առաջին տասնյակում են հայտնվել Ճապոնիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իտալիան, Կանադան և Շվեյցարիան:
Զբոսաշրջության ոլորտում անմրցունակ երկրներ են ճանաչվել Եմենը, Չադը և Լիբերիան:
Վարկանշային ցուցակը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) և հետազոտության գործընկերների՝ Մրցունակության եվրասիական ինստիտուտի և Strategy Partners խորհրդատվական ընկերության կողմից: Այն տարբեր կետերով գնահատում է աշխարհի 140 երկրների, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, տնտեսության, տրանսպորտի, հյուրանոցային հատվածի, բժշկության, վիզային քաղաքականության և այլ առումներով:
WEF-ը զբոսաշրջային մրցունակության վարկանիշը սկսել է հրապարակել 2007 թվականից՝ երկու տարին մեկ անգամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search