Artsakhpress

Տնտեսական

ԱՀ գյուղնախարարությունում նեկայացվել է «Աջակցություն ֆերմերներին» ծրագիրը

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱՀ գյուղնախարարության դահլիճում ներկայացվել է «Աջակցություն ֆերմերներին» ծրագիրը:

ԱՀ գյուղնախարարությունում նեկայացվել է «Աջակցություն ֆերմերներին» ծրագիրը

ԱՀ գյուղնախարարությունում նեկայացվել է «Աջակցություն ֆերմերներին» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ասել է, որ  «Աջակցություն ֆերմերներին» ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանում և Արցախում գյուղատնտեսության զարգացմանը:
«Ծրագրի նպատակն է մեր հողօգտագործողներին ու մենատնտեսներին ծանոթացնել ժամանակակից ջերմոցային տնտեսությունների վարմանը, ջերմոցների տիպերին, կառուցվածքին ու դրանց մշակության հիմնական պայմաններին: Ծրագրի շրջանակներում կապահովվի շահառուների ֆինանսական միջոցների հասանելիություն, զբաղվածության ընդլայնում, ջերմոցային տնտեսության ոլորտի գիտելիքների ավելացում և այլն:Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ծրագրի շրջանակներում նախատեսում է նաև հետագա համագործակցություն՝ մենատնտեսների, հողօգտագործողների հետ: Հուսով ենք «Աջակցություն ֆերմերներին» ծրագիրը կհետաքրքրի մեր մենատնտեսներին, ջերմոցային տնտեսություն վարողներին, հողօգտագործողներին և մեր հետագա համագործակցությունը նույնպես կիրականանա»,-մասնավորապես ասել է Վ.Ավետիսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search