Artsakhpress

Սփյուռք

ՌԴ ԳԱԱ նախագահն առաջարկել է Յուրի Օգանեսյանին առաջադրել Նոբելյան մրցանակի

Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը հույս է հայտնել, որ որ 2019 թվականին, որը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տարի, աղյուսակը ստեղծողի անունով կկոչվի տարրերից մեկը:

ՌԴ ԳԱԱ նախագահն առաջարկել է Յուրի Օգանեսյանին առաջադրել Նոբելյան մրցանակի

ՌԴ ԳԱԱ նախագահն առաջարկել է Յուրի Օգանեսյանին առաջադրել Նոբելյան մրցանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին   հայտնում է Rusarminfo-ն: Սերգեևը նաև հույս է հայտնել, որ աղյուսակում տեղ գտած վերջին տարրի հեղինակն առաջիկայում կառաջադրվի Նոբելյան մրցանակի:

«Հուսանք, որ կգա նաև ճանաչման պահը, և այն գիտնականները, որոնք ակտիվ աշխատել են Մենդելեևի աղյուսակը համալրելու ուղղությամբ, մասնավորապես Օգանեսյանը, Նոբելյան մրցանակ կստանա, այն, ինչ չկարողացավ անել Դմիտրի Իվանովիչ Մենդելեևը»,- ասել է Սերգեևը:

Հիշեցնենք, որ հայազգի անվանի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել էր 1 տարրով: Այն անվանվել էր տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og): Քիմիական տարրերն այժմ 118-ն են:
Օգանեսյանը Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավարն է, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search