Artsakhpress

Հասարակական

Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցումը նախագծման փուլում է. Կարեն Շահրամանյան

Արցախը Հայաստանի կապող ռազմավարական երրորդ ճանապարհի կառուցման աշխատանքները գտնվում են նախագծման փուլում:

Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցումը նախագծման փուլում է. Կարեն Շահրամանյան

Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցումը նախագծման փուլում է. Կարեն Շահրամանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Կապան-Կովսական-Մեխակավան-Հադրութ, Բերձոր-Զուար, Քարվաճառ-Սոթք-Նորաբակ և Որոտան-Խնձորեսկ-Գորիս ավտոճանապարհների կառուցման համար:
«Դրանք ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ռազմավարական նշանակության ճանապարհներից յուրաքանչյուրն անհրաժեշտության դեպքում կատարելու է իր խնդիրը»,- ավելացրել է Կ. Շահրամանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու, որի համար համապատասխանաբար ՀՀ կառավարության կողմից հատկացվել են ֆինանսական միջոցներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search