Artsakhpress

Քաղաքական

Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության մասին

Մենք ելնում ենք այն փաստից, որ, անկասկած, ներքին հռետորաբանություն կա, եւ կան ներքին դրույթներ, որոնք արտացոլում են քաղաքական կուսակցությունների, շարժումների կարծիքը. հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին:

Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության մասին

Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ում խնդրել են հայտնել Մոսկվայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի վերաբերմունքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղին առնչվող հայտարարություններին, ինչպես նաեւ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, հայտնում է News.am-ը:
«Բայց կա խաղաղ գործընթաց, որում կան նաեւ գործընթացի մասնակիցներ, խաղաղ կարգավորմանը հասնելու միջազգային ջանքեր: Եվ, անկասկած, մենք ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է խաղաղ կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստի շրջանակում լինեն: Բանակցային գործընթացում միշտ անչափ դժվար է վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դարձել եւ դառնում են այդպիսի «կռվախնձոր» եւ լրացուցիչ հարցեր առաջացնում, կամ, այսպես ասած, բանակցային փխրուն գործընթացի հավասարակշռությունը խախտում: Մենք, ցավոք, այդպիսի հայտարարություններ լսել ենք եւ շարունակում ենք դրանց բախվել տարբեր կողմերից տարբեր մակարդակներում: Շատ կցանկանայի, ներքաղաքական գործընթացների հանդեպ ամբողջ հարգանքով, ըմբռնմամբ հանդերձ, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունենան ոչ թե ուղղակի արտահայտվել ցանկացած թեմայով, այլ ձեւավորել համապատասխան քաղաքական նախադրյալներ, բայց շատ եմ ցանկանում, որ այս բոլոր կողմերը ելնեն գլխավորից՝ արագ կերպով խաղաղ կարգավորմանը հասնել եւ բոլոր ռեսուրսները դրան ուղղել»,- ասել է Զախարովան:
Նա նաեւ նշել է, որ գործընթացը բարդ է, երկարատեւ, սակայն ավելի արագ շարժվելու անհրաժեշտության ընդհանուր ընկալում կա, իսկ դրա համար հայտարարությունները եւս պետք է համապատասխանեն եւ նպաստեն ահա այս գլխավոր նպատակին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթը սկսել էր «Միացում» վանկարկմամբ, այնուհետեւ իր 1,5 ժամ տեւած ելույթում նաեւ արձանագրել էր, որ Արցախը Հայաստան է, եւ այս հարցում չի կարող լինել երկու կարծիք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search