Artsakhpress

Մշակույթ

Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության ակունքներում. իրանցի ռեժիսորի հարցազրույցը ՀՀ-ին

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում էր իրանցի հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր Մոհամմադ Ղանեֆարդին:

Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության ակունքներում. իրանցի ռեժիսորի հարցազրույցը ՀՀ-ին

Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության ակունքներում. իրանցի ռեժիսորի հարցազրույցը ՀՀ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանում ցուցադրվեց նրա «Մայրիկ» անիմացիոն կինոնկարը, որը բավականին բարձր գնահատեցին թե՛ հանդիսատեսը, թե՛ ժյուրիի անդամները: Ելնելով կինոաշխարհում ունեցած մեծ փորձից` Ղանեֆարդին «ՀՀ»-ի հետ զրույցում խոսել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խնդիրների եւ հայկական կինոարվեստից ունեցած տպավորությունների մասին: Զրույցում նաեւ հետաքրքիր մանրամասներ ենք պարզել իրանական կինոաշխարհի մասին:
Պարոն Ղանեֆարդին, հայ հանդիսատեսը Ձեզ որպես կինռեժիսորի ճանաչեց «Մայրիկ» ֆիլմով: Ո՞րն էր այս ֆիլմի փիլիսոփայական ենթատեքստը: Միջազգային կինոփառատոների մասնակցության բավականին մեծ փորձ ունեք, ի՞նչ տվեց Ձեզ այս փառատոնին մասնակցությունը:
«Մայրիկ» կարճամետրաժ անիմացիան ընդհամենը երկու րոպե տեւողությամբ ֆիլմ է, որում սակայն խտացված ձեւով ներկայացվում է մայրական սիրո եւ գորովանքի անսահմանությունը: Փիլիսոփայական այս փոքրիկ կինոժապավենում ձնեմարդ մայրն իր սրտից մի փոքր գունդ ձյուն հանելով` երեխա է սարքում, եւ մեծ հոգատարությամբ մեծացնում նրան: Եւ երբ դուրս են գալիս գարնան առաջին շողերը, ողջ մարմնով փարվում է զավակին, որպեսզի ապավեն լինի, թույլ չտա, որ արեւի շողերից հալչի փոքրիկը: Փաստորեն,  կյանքի գնով մայրը փորձում է պահպանել իր զավակին: Շատ կարեւոր էր ինձ համար մասնակցել այս փառատոնին: Այն հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր կապեր ու նոր ծանոթություններ: Յուրաքանչյուր արվեստագետի համար ճանապարհորդությունը, նոր քաղաքներ ու մշակույթներ տեսնելը ստեղծագործելու նոր հորիզոններ է բացում: Շատ լավ ընկերներ գտա թե՛ Հայաստանի, թե՛  փառատոնին մասնակցած այլ երկրների կինոգործիչների շրջանում: Ի դեպ, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնին: Կառույցի հետ համագործակցության շնորհիվ է, որ կարողացա մասնակցել փառատոնին, թեպետ «Ֆրեսկո»-ի կազմակերպիչների հետ նախնական ծանոթությունս եղել էր դեռեւս երկու տարի առաջ` իտալական հոգեւոր-կրոնական ֆիլմերի փառատոնի շրջանակներում:
Լինելով կինոոլորտի ներկայացուցիչ, վստահ եմ` ուսումնասիրել եք նաեւ հայկական կինոաշխարհը: Ի՞նչ բացեր կամ գուցե թերություններ եք նկատում մեր կինոարվեստում, եթե համեմատում եք, օրինակ, կինեմատոգրաֆիայի ոլորտում հաջողություն արձանագրած այլ երկրների հետ:
Կարծում եմ, որ իր ճանապարհը գտնելու փնտրտուքների մեջ է հայկական կինոն: Պիտի նշեմ, որ բարձր մակարդակ ունեցող ֆիլմեր եմ դիտել տարբեր փառատոների շրջանակներում: Թեմաների բազմազանությունը շատ է: Հեղինակավոր փառատոների առկայությունը Հայաստանում, որոնք ամեն տարի կազմակերպվում են, փաստում են այն մասին, որ հայկական կինոն խոսք ունի ասելու: Շատ եմ ուզում հայ կինոգործիչների հետ համատեղ աշխատանքներ ունենալ: Փորձում եմ անգամ այս կարճ ժամանակահատվածում ինչ-որ համագործակցության եզրեր փնտրել անհատների, տարբեր խմբերի հետ: Իտալիայի դեսպանատան հետ հիմա բանակցում ենք Թեհրանում իտալական ֆիլմերի շաբաթ անցկացնելու շուրջ: Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի օգնությամբ միանշանակ այս նախաձեռնությունը կարող ենք իրագործել նաեւ Հայաստանի հետ: Թեհրանում հայկական ֆիլմերի շաբաթ անցկացնելը իրատեսական եւ իրագործվող ծրագիր է: Այն աջակցությունը, որ մենք ստանում ենք Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից, լիովին բավարար է, որ կյանքի կոչենք այդ ծրագիրը: Ես անձամբ պատրաստակամ եմ աջակցել: Իրանը պատրաստ է, սպասում ենք հայկական կողմի արձագանքին:
Հարցս թերեւս փոքր-ինչ պաթետիկ հնչի, բայցեւայնպես ուզում եմ նշեք, թե ո՞րն է համաշխարհային կինեմատոգրաֆիայի կարեւոր ասելիքն ու անելիքը:
Կարեւոր բանը, որ պետք է որդեգրի եւ որի ներուժը ունի աշխարհի կինեմատոգրաֆիան` բոլոր ազգերի մշակույթների, մարդկային հարաբերությունների, խաղաղության, սիրո երկխոսության համար ճանապարհը բացելն է, անկախ մշակույթներից ու կրոններից: Համաշխարհային կինեմատոգրաֆիան կարող է պատերազմող աշխարհին ի վերջո բերել խաղաղության եւ հանգստի` հրավիրելով ժողովուրդների ուշադրությունը մարդկային եւ հոգեւոր արժեքների վրա, այն կարեւորի, որից ժամանակակից մարդը հեռացել է:
Առաջին անգամ էիք գտնվում Հայաստանում, ի՞նչն առավել շատ գրավեց Ձեզ մեր երկրում, ինչպիսի՞ տպավորություններով եք հեռանում այստեղից:
Հայաստանն ինձ գրավեց հենց սահմանից: Երբ մտա, անմիջապես զգացի նրա կոլորիտային, ազգային ոգին: Երբ տեսա «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հին Իրանը հիշեցի: Այստեղ շատ տպավորիչ է ամեն բան: Սիրում եմ մշակութային պետություններ: Քանի որ ֆիլմարտադրության հետ գործ ունեցող ցանկացած կինոգործիչ նոր տպավորություններ է փնտրում, ես մի նոր «հայացքի» հանդիպեցի Հայաստանում: Ամեն անկյունը գրավիչ ու հետաքրքիր էր: Այդ «մտերմությունը», հոգեւոր կապը շարունակվեց նաեւ Երեւանում: Մայրաքաղաքում ես ինձ բացարձակ օտար չեմ զգացել: Շատ գեղեցիկ ճարտարապետություն ունեցող քաղաք է: Մի վայր, որը քեզ հարազատ է թվում, որը քեզ գրավում է հենց առաջին հայացքից եւամենակարեւորը, որն ապահով է: Փառատոնի շրջանակներում եղել եմ նաեւ այլ բնակավայրերում, ամեն տեղ գեղեցիկ բնություն էր, գեղեցիկ  ճարտարապետություն:
Հնարավո՞ր է այս տպավորությունները հետագայում կինոժապավենի վերածեք:
Տպավորություններից ստացած հույզերս ու զգացումներս օր առ օր գրի եմ առել ինձ մոտ: Եւ միանշանակ հետագայում այն կա՛մ առանձին ֆիլմի կարող է վերածվել, կա՛մ պատմության: Ամեն դեպքում, Հայաստանն իր դերակատարումը կունենա իմ հետագա ֆիլմերի ստեղծման մեջ:
Ո՞ր թեմաներն են արգելված իրանական կինոարվեստում եւ որքանո՞վ են Իրանում ռեժիսորները ազատ:
Իրանում արգելված է էրոտիկան, կամ որ ավելի ճիշտ է` ոչ բարոյական ֆիլմեր նկարահանելը, ինչպես նաեւ կրոնական քարոզչություն իրականացնող ֆիլմերը: Մյուս առումներով որեւէ սահմանափակում չկա: Անձամբ ես, իմ գործունեության ամբողջ ընթացքում, երբեւէ չեմ հանդիպել այնպիսի արգելքի, որը կխանգարեր ստեղծագործել: Շատ են հարցնում, թե Իրանում ռեժիսորներն ի՞նչ սահմանափակումներ ունեն, բայց չեն էլ կարող պատկերացնել, թե որքան ազատ ենք: Գրեթե բոլոր երկրների կինոաշխարհից գաղափար ունեմ, եւ հստակ կարող եմ ասել, որ Իրանն իր ազատությամբ չի զիջում ոչ ոքի:
Ֆիլմարտադրությունը հիմնականում «ապրում» է պետակա՞ն ֆինանսավորմամբ, թե՞ մասնավորի ներդրման շնորհիվ:
Հիմնականում մասնավորի, հատկապես նմանատիպ ֆիլմերը:
Իսկ, առհասարակ, իրանցի հանդիսատեսը ի՞նչ ֆիլմեր է դիտում, որն է նրա պահանջարկը:
Շատ մեծ տարածում է գտել երգիծական ժանրը, հումորը: Ժամանցային ֆիլմերն են դիտվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում իրենց խնդիրների մեջ խորանալ: Ժամանցի են ձգտում, փորձում են իրական կյանքի խնդիրներից փախչել:
Իրանի կինոյի կերտման գործում ի՞նչ դերակատարում է ունեցել հայկական մշակույթը: Հայտնի է, որ Իրանում առաջին համր ֆիլմի ռեժիսորը հայ է եղել: 
Այո, այդ ֆիլմը Հովհաննես Օհանյանի «Աբին եւ Ռաբին» է: Առհասարակ, բոլոր ոլորտներում հայերը մեծ նշանակություն են ունեցել, ֆիլմարտադրությունը եւս բացառություն չէ: Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության հենց ակունքներում: Մեր կինոարվեստի հիմնադիրներից է նաեւ Սամուել Խաչիկյանը, նա մեծ համբավ ունի իրանական կինեմատոգրաֆիայում: Հաջորդ հայտնի դեմքերից է  Զավեն Ղուկասյանը: Շատ են այդ անունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search