Artsakhpress

Քաղաքական

Բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին. Արկադի Ղուկասյան

Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը մեր բոլորիս տոնն է, և ակնհայտ է, որ մենք հասել ենք մեր անկախությանը:

Բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին. Արկադի Ղուկասյան

Բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին. Արկադի Ղուկասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:
Նա շնորհավորել է համայն հայությանը և նշել է, որ ամեն մեկ տարին մեր կյանքում արդեն իսկ հաղթանակ է և առաջընթաց:
«Իմ ամենամեծ երազանքն է, որ հայ ժողովուրդը լինի համախբված: Համախմբվածությունն անհրաժեշտությունն է, որը մեզ հնարավորություն կտա շարունակել մեր հաղթանակները: Մենք մեր շարժումը սկսել ենք միացման գաղափարով, և այսօր էլ բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին»,- նշել է Ա. Ղուկասյանը:
ԱՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ վերջին 10 տարիներին չնայած աշխատանքային գործունեություն է ծավալել Հայաստանում, սակայն մշտապես եղել է Արցախում:
Անդրադառնալով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին` Ա. Ղուկասյանը նշել է, որ մասնակցելու է որպես ԱՀ քաղաքացի և քվեարկելու է արժանի թեկնածուի օգտին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search