Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում մեկնարկել են ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները (Լուսանկարներ)

Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված` այսօր` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տոնակատարությունները մեկնարկել են ավանդական քայլերթով:

Ստեփանակերտում մեկնարկել են ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները (Լուսանկարներ)

Ստեփանակերտում մեկնարկել են ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները (Լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն Արցախի ու Հայաստանի պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների հետ միասին քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների և Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Հաջորդիվ տեղի է ունեցել ԱՀ Պաշտպանության բանակի պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին նաև ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:
Տեղեկացնենք, որ, Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված, այսօր Արցախի բոլոր շրջաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտում տեղի կունենա տոնական համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search