Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում մեկնարկել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, Ստեփանկերտի մշակույթի և երիտասարդության պալատում «Երևանի օրերն Արցախում» ծրագրի շրջանակներում կայացել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկո:

Ստեփանակերտում մեկնարկել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագիրը

Ստեփանակերտում  մեկնարկել  է  կոմպոզիտոր Տիգրան  Մանսուրյանի 80-ամյակին  նվիրված   համերգային  ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  երեկոյին երաժշտական  կատարումներով   հանդես  են եկել Հայաստանի  պետական  կամերային  (գլխավոր խմբակավար  Ռոբերտ Մլքեյան)  և  «Վարանդա»    երիտասարդական   պետական   երգչախմբերը (գեղարվեստական  ղեկավար  Զաքար  Քեշիշյան): 
Միջոցառմանն ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը  ողջունել  է  նման   նախաձեռնության  իրականացումը, որի մեկնարկը տրվում   է հենց Արցախում:
Կարևորելով  ծրագրի  իրականացումը  և  գնահատելով  Տ. Մանսուրյանի վաստակը՝  նախարարը  մեզ  հետ զրույցում ասել է, որ   կոմպոզիտորը  ոչ  միայն  հայ  դասական  երաժշտության, այլև   համաշխարհային  հանրաճանաչության  հասած    հայ  երգահան  է, որի  հոբելյանն  Աարցխում   նշելը  միմիայն     պատիվ  է:
Լ.  Հովհաննիսյանը     կոմպոզիտոր  Տ.  Մանսուրյանին  է  հանձնել  պատվոգիր  և  խորհրդանշական  նվեր:
Հայաստանի  պետական  կամերային  երգչախմբի   գեղարվեստական  ղեկավար  և գլխավոր խմբակավար  Ռոբերտ Մլքեյանի  խոսքով՝  իր  համար մեծ  հպարտություն  է  կրկին  Արցախում լինելը:
«Արցախում  մենք շատ  ենք  եղել՝ երգել  Գանձասարում, Ամարասում, ինչպես  նաև տարբեր  փառատոների: Առաջիկայում նախատեսում  ենք  մի  քանի    ծրագրեր կյանքի կոչել  Արցախում: Պետք  է  խոստովանեմ, որ այստեղի  հանդիսատեսը  լուրջ է, գրագետ     և  սրտաբուխ»,-մասնավորապես  ասել  է Ռ. Մլքեյանը:
Երեկոյի   հոբելյարը՝  Տիգրան  Մանսուրյանը, իր    շնորհակալությունն  է  հայտնել   ծրագրի  կազմակերպիչներին  և   ասել. «Ես միշտ  էլ    հիացել եմ արցախցիների  ոգու  արիությամբ  և դիմադրելու   կարողությամբ, որը  նախանձելի  է   շատերի  համար»:
Համերգային  երեկոյին  ներկա  էին  Արցախի թեմի  առաջնորդ   Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, Երևանի  և  Ստեփանակերտի  քաղաքապետներ  Սուրեն  Գրիգորյանը  և Հայկ  Մարությանը, ԱՀ  և  ՀՀ  Ազգային  ժողովի  պատգմավորներ, պետական այրեր  և այլք:
Տեղեկացնենք, որ   վաղը՝  սեպտեմբերի 1-ին, ժամը՝  20:00-ին  Ստեփանակերտի  Վերածննդի  հրապարակում   տեղի  է  ունենալու Մաեստրո Մանսուրյանի՝ մայրաքաղաքում երկրորդ՝ այս  անգամ   բացօթյա  համերգը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search