Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի ՄՊՍ կենտրոնը 2018-2019 ուսումնական տարում ունեցել է մեծ ձեռբերումներ

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (ՄՊՍԿ) 2018-2019 ուոումնական տարում ունեցել է 1500 սան:

Ստեփանակերտի ՄՊՍ կենտրոնը 2018-2019 ուսումնական տարում ունեցել է մեծ ձեռբերումներ

Ստեփանակերտի  ՄՊՍ  կենտրոնը  2018-2019   ուսումնական տարում  ունեցել  է  մեծ   ձեռբերումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր   տեղի  ունեցած  օգոստոսյան  մանկավարժական խորհրդակցության   ժամանակ  ասել  է Ստեփանակերտի ՄՊՍ  կենտրոնի    պատանի  նկարիչ  և հագուստի  մոդելավորման  խմբակավար  Վարդիթեր  Հայրապետյանը:
Նրա  խոսքով՝  ՄՊՍ  կենտրոնում  սաներն   ուսումնասիրում  և  տիրապետում   են  տարբեր     մասնագիտությունների   գաղտնիքների:
«Անցած  ուսումնականում  կազմակերպված   բոլոր միջոցառումները   նվիրված  էին   կենտրոնի   ստեղծման 25-ամյակին:  Տքնաջան  աշխատանքի  շնորհիվ   կենտրոնը  կարողացել  է  ներկայացնել    25-ամյա  պատմությունն  իր  ողջ գունեղությամբ:   Ուրախ  ենք, որ   Երևանում  կայացած  Ֆրանկաֆոնիայի  գագաթնաժողովի  միջոցառումների  շրջանակներում  Արցախը  ներկայացրել  են  կենտրոնի  պարարվեստի  խումբը  և  երգի  թատրոնը: Երգչախումբը    մասնակցել  է   նաև   «Երգող  Հայաստան»   և    կոմիտասյան  օրեր  երաժշտական  ծրագրերին:   91   սան  մասնակցել  է  «Վերածնունդ»  միջազգային  մրցույթ-փառատոնին՝ բերելով  բազմաթիվ  հաղթանակներ:  
«ՖԱՍԻԼՅԱ:-աշխարհի  երեխաներն  ընդդեմ   պատերազմի»  մոսկովյան  մրցույթի  արցախյան  փուլին  երկու  սան   արժանացել  են    Գրան պրիի»,-տեղեկացրել  է  Վ. Հայրապետյանը:    
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search