Artsakhpress

Սփյուռք

Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 28-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ:

Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը

Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով Զարեհ Սինանյանին Կիպրոսում՝ Ֆոտիսը կարևորեց արդեն ձևավորված երկկողմ հարաբերությունները, անդրադարձավ երկու պետությունների սփյուռքների միջև համագործակցության խորացմանն ուղղված ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու հույս հայտնեց, որ սփյուռք-սփյուռք կապերի խորացումը կլինի նաև մեր երկրների կառավարությունների օրակարգերում: Կիպրացի պաշտոնյան առանձնակի ոգևորությամբ խոսեց Կիպրոսում հայ համայնքի կազմակերպվածության, ինտեգրման բարձր աստիճանի, միևնույն ժամանակ ինքնությանը և արմատներին կառչած մնալու մասին: «Կիպրոս պետությունն ամեն բան անում է, որպեսզի հայ համայնքը ճանաչի իր պատմությունն ու պահպանի ինքնությունը, այդ նպատակով կառավարությունն աջակցում է հայկական կազմակերպություններին, դպրոցներին և եկեղեցուն»,-նշեց Ֆոտիու Ֆոտիսը՝ բարձր գնահատելով նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի գործունեությունը: Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշեց նաև, որ քննարկվում է Կիպրոսում Հայաստանի թանգարան կառուցելու նախագիծը, որի ֆինանսավորումը ակնկալվում է Եվրոպական միությունից: «Այս թանգարանը կարևոր կլինի ոչ միայն հայ համայնքի, այլև Հայաստանի և յուրքանչյուր մարդու համար, որը կայցելի Կիպրոս»,-նշեց Ֆոտիսը:
Զարեհ Սինանյանը ողջունեց թանգարանի կառուցման գաղափարը և աջակցության պատրաստակամություն հայտնեց: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ Հայաստանի և Կիպրոսի պատմական ընդհանրությունները էապես նպաստում են երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, և սփյուռքի գծով համատեղ աշխատանքները նոր թափ են ստանալու: «Կիպրոս պետության՝ հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքը  բացառիկ ու փայլուն օրինակ է, և սա խոսում է այս երկրի բարձր արժեհամակարգի մասին»,-նշեց Զարեհ Սինանյանը: Կողմերն անդրադարձ կատարեցին համատեղ փոխըմբռնման հուշագրի ընդլայնմանը, նոր գաղափարների մշակմանը, երկու սփյուռքների երիտասարդական ներուժի համախմբմանը, երիտասարդական հավաքների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը, ակտիվ փոխայցելություններին, ինչպես նաև այս համագործակցության միջոցով երկու երկրների տնտեսական, մշակութային և բիզնես կապերի սերտացմանն առնչվող հարցերի:
Այնուհետ հանդիպումը շարունակվեց եռակողմ ձևաչափով և կողմերին միացավ նաև Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ հունական սփյուռքի հարցերով տեղակալ Անտոնիս Դիամատրիսը: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության շրջանակներում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեք երկրների սփյուռքների կազմակերպված կառույցների, կազմակերպությունների և համայնքներ միջև համագործակցության խրախուսումը, երիտասարդական ցանցերի ստեղծումը և հավաքների կազմակերպումը, մասնագիտական հարթակների մշակումը, հայտնի մասնագետների միջև կապերի հաստատումը, սփյուռք-սփյուռք համագործակցության միջոցով նաև երեք պետությունների տնտեսական, զբոսաշրջային, ներդրումային կապերի արապնդումը, համատեղ օրակարգերի մշակումը և տարբեր համայնքերում միասնական միջոցառումների կազմակերպումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search