Ուկրաինան ուրախ կլինի Դոնբասի հակամարտության կարգավորման «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու համար:
Զելենսկին հանդես Է եկել «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու օգտին
«Ուկրաինայի նախագահը հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա ավելի շատ ներգրավվել Դոնբասի շուրջ բանակցային գործընթացում: Նա նշել Է, որ Ուկրաինան կողջուներ Միացյալ Նահանգների միանալը «նորմանդական ձեւաչափին»,-հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում Է, որ հանդիպումը, որը կայացել Է օգոստոսի 28-ին, նվիրված Էր Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման առաջնահերթ միջոցառումների քննարկմանը, մասնավորապես, պետությունների ղեկավարների մակարդակով երկկողմ բանակցությունների նախապատրաստմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: