Artsakhpress

Ռազմական

Անց են կացվել շտաբային մարզումներ. Խաղարկվել են մարտավարական դրվագներ

Ընթացիկ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկային գործընթացների շրջանակներում օգոստոսի 22-ից 23-ը համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաև ՊԲ-ի վարչության սպայակազմի և միավորումների հրամկազմի ներգրավմամբ:

Անց են կացվել շտաբային մարզումներ. Խաղարկվել են մարտավարական դրվագներ

Անց են կացվել շտաբային մարզումներ. Խաղարկվել են մարտավարական դրվագներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, ՊԲ հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը ճշգրտել են իրենց անելիքները մարտական պատրաստականության համալիր գործընթացների ժամանակ, իսկ ապա նաև անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են բանակի և միավորումների հրամկազմի ներկայացուցիչներն ու կառավարման մարմինները:
Իրականացված միջոցառման շրջանակներում համապատասխան զորային միավորների հրամանատարներն ու առանձին ոլորտի պատասխանատուներ հանդես են եկել զեկույցներով, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտավարական դրվագներ, փորձարկվել են այն բոլոր տեխնիկական միջոցները, որոնք վերջին շրջանում ներ են դրվել ՊԲ-ի կառավարման համակարգում:
Ընդհանուր առմամբ 2019թ. 2-րդ կիսամյակի մեկնարկը մեր երկրի պաշտպանական համակարգի բոլոր օղակներում կյանքի է կոչվել արդյունավետության բավականին բարձր մակարդակով: Իսկ իրականացված մարտական պատրաստականության համալիր մարզումները ևս մեկ անգամ փաստել են, որ բանակային բոլոր ստորաբաժանումները ունակ են արագ արձագանքել օպերատիվ-մարտավարական իրադրության բոլոր տեսակի զարգացումներին, կատարել համապատասխան վերլուծություններ, ընդունել ու իրագործել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ ևս լիարժեք կերպով կապահովեն մեր երկրի անվտանգությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Search