Artsakhpress

Հասարակական

Քարվաճառում կկազմակերպվի մեղրի փառատոն

Սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառում առաջին անգամ կկազմակերպվի մեղրի փառատոն:

Քարվաճառում կկազմակերպվի մեղրի փառատոն

Քարվաճառում կկազմակերպվի մեղրի փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանը:
Նրա խոսքով՝ մեղրի փառատոնը հնարավորություն կտա այցելուներին վայելել Շահումյանի շրջանի մեղրը, ինչպես նաև համտեսել դրանցից պատրաստված ավանդական ճաշատեսակներն ու քաղցրեղենները:
«Նպատակը տարբեր շրջանների մեղվապահների համախմբումն է մեկ փառատոնի շրջանակներում: Բացի դրանից, փառատոնը տեղի արտադրանքը մեծ շուկա հանելու, Քարվաճառի հրաշակերտ բնության բարիքը՝ մեղրի համն ու բույրը ներկայացնելու և ճանաչելի դարձնելու միտում ունի: Փառատոնի մտահղացումը շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանինն է, ում ջանասիրաբար օժանդակում են վարչակազմի աշխատակիցները: Փառատոնի շրջանակներում հյուրերը կծանոթանան ու կհամտեսեն ազգային կոլորիտով համեմված մեղրով պատրաստվող տոնածիսական կերակուրները, կվայելեն տեղի փոքրիկների պատրաստած մշակութային համարները»,- նշել է Վ. Կաֆյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ փառատոնին մասնակցել կարող են Արցախի բոլոր շրջաններից: Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժին՝ զանգահարելով  097-32-18-16 հեռախոսահամարին:
Նշենք, որ փառատոնին ներկա գտնվելու համար կգործի տրանսպորտ: Մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Search