Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները. SNN

Միացյալ Նահանգները պաշտոնապես հրաժարվել է Թուրքիային` Patriot զենիթահրթիռային համալիրներ վաճառելու առաջարկից:

ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները. SNN

ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները. SNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը,  հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին:
Նրա խոսքով` ԱՄՆ իշխանությունը թուրքական կողմին զգուշացրել էր, որ իրենց առաջարկը կչեղարկվի, եթե Անկարան ընդունի ռուսական C-400-ի գնման տարբերակը: «Մեր առաջարկը Patrioti վերաբերյալ սպառվել է»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգը գերազանցում է ամերիկյան Patriot-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ էին արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Search