Artsakhpress

Սփյուռք

Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Ամերիկաբնակ երկու հայ՝ 88-ամյա Պարգև Ղազարյանը և նրա որդի Կարո Ղազարյանը Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ այդ երկրի հարավում գտնվող իրենց հայրենի գյուղ այցելելու համար դեսպանատնից մերժում են ստացել:

Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը: 
Պարգև Ղազարյանը, որը ծնվել է 1931թ.-ին թուրքական Կալանդուրան գյուղում, 2017 թվականին որոշել էր ծննդավայր վերադառնալ՝ «քրիստոնեական ծեսեր կատարելու»: Այս նպատակով նա դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունը և կրոնական պատկանելիությունը:
Թուրքիայի դեսպանատունը մերժել է հայր և որդի Ղազարյանների վիզան: Ինչպես նշում են հայցվորների դատապաշտպանները, պատճառը նրանց հայկական ծագումն է եղել:
Նշվում է, որ Պարգև Ղազարյանի համար դա արտերկիր մեկնելու վերջին հնարավորությունն է եղել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը: Դատական հայցում տարեց տղամարդը մեղադրում է Թուրքիային մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի խախտման համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search