Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել Ղարաբաղի մասին փաստաթղթի առնչությամբ, որն առաջիկա օրերին կհրապարակվի որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:
Ադրբեջանը Ղարաբաղի մասին փաստաթղթի առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է trend.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, փոխանցում է tert.am-ը:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «Հայաստանը, չարաշահելով ՄԱԿ-ին անդամակցության իրավունքը, կազմակերպությունում իր ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարին ուղղված նամակին կից անջատողական վարչակարգի ապօրինի զեկույց է տարածել, որը գրվել է Լեռնային Ղարաբաղում»:
Աբդուլլաևան հայտարարել է, թե իբր Հայաստանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում կիրառում է ապօրինի անջատողական ռեժիմի փաստաթղթեր տարածելու պրակտիկան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: