Artsakhpress

Քաղաքական

Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգիչ մնալ:

Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան

Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահին որևէ նորություն հայտնել չի կարող, հայտնում է Tert.am-ը։

«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցի զգայունությունն այնպիսին է, որ պահանջում է համակարգված մոտեցում», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումներին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, թե դրանք շարունակվում են, բանակցային գործընթացն էլ չի կանգնել։

«Բանակցային գործընթացը չի կանգնել։ Բնականաբար, ամենը շարունակվում է, ըստ կանոնի,  ամեն բանի մասին կտեղեկացնենք։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Search