Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել բանակցությունները Փհենյանի հետ

Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիեգանը Սեուլում հանդիպել է Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու համար Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ բանակցությունների վերսկսման հեռանկարները:

Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել բանակցությունները Փհենյանի հետ

Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել բանակցությունները Փհենյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍAmerikayidzayn.com-ի  փոխանցմամաբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բիեգանն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններին.
«Նախագահ Թրամփն ինձ եւ իմ թիմին հանձնարարել է վերսկսել աշխատանքային բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ։ Բանակցություններն ընթանալու են Սինգապուրում երկու առաջնորդների կողմից ձեռք բերված չորս պարտավորությունների իրականացման շուրջ»:
Փհենյանը սակայն դեռեւս չի ազդարարել, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները: Հյուսիսկորեական պետական թերթը փոխարենը մեղադրել է Միացյալ Նահանգներին թշնամական քաղաքականություն իրականացնելու մեջ:
Ավելի վաղ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընը խոստացել է «հանդիպել եւ բանակցություններ սկսել», ինչպես նաեւ դադարեցնել հրթիռների արձակումը: Փհենյանը սակայն շարունակաբար բողոքում էր Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժություններից, չնայած որ կողմերը կրճատել էին դրանց ծավալը: Զեկույցների համաձայն, այս ամիս անցած զորավարժություններն առցանց ռեժիմով էին անցնում, ըստ այդմ իրական ռումբեր դրանց ընթացքում չէին օգտագործվել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

2014թ.-ից հանդիսանում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ. Մարտակերտի քաղաքապետը հերքում է կեղծ լուրերը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search