Artsakhpress

Միջազգային

Բաշար ալ-Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում օգոստոսի 20-ին ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը, որը գլխավորում է Ռուսաստանի իշխող կուսակցության անդամ, պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

Բաշար ալ-Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը

Բաշար ալ-Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է  «Ինտերֆաքս»-ը, ըստ որի, Սաբլինն ասել է, թե հանդիպմանը քննարկվել են «Սիրիայի իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ժողովրդին աջակցելու հարցերը»:
Դմիտրի Սաբլինը «Զինվորական եղբայրություն» վետերանների հասարակական կազմակերպության փոխնախագահն է, բազմաթիվ անգամներ եղել է Սիրիայում:
Սիրիայում 8 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում՝ վերջին շրջանում, Ասադի ուժերը Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ հաջողության են հասնում ընդդիմադիր ուժերի դեմ պայքարում: Ապրիլի վերջերից նրանք ռազմական գործողություններ են վարում երկրի հյուսիս-արևմուտքում: Ընդդիմադիրների հենակետը հանդիսացող Իդլիբ նահանգում վերջին օրերին Ասադի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խան Շեյխուն քաղաքը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռը Կիևում կացնահարվել է

Search