Artsakhpress

Մշակույթ

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում կայացել է ինտերակտիվ համերգ-ֆլեշմոբ

«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի նախաձեռնությամբ այսօր՝օգօստոսի 21-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և Ստեփան Շահումյանի անվան պուրակում «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի շրջանակներում կայացել է ինտերակտիվ համերգ-ֆլեշմոբ:

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում կայացել է ինտերակտիվ համերգ-ֆլեշմոբ

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում կայացել է  ինտերակտիվ համերգ-ֆլեշմոբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի   պարուսույց   Մանուկ Հարությունյանն ասել է, որ ինտերակտիվ ֆլեշմոբն ունի «Դեպի Գութան» խորագիրը:Նա նշել է նաև, որ  «Տնջրե»  ավանդական երգի ու պարի համույթը վաղը մեկնելու է Երևան՝ մասնակցելու օգոստոսի 23-ին կայանալիք «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին:  Մ. Հարությունյանի խոսքով նմանատիպ  նախաձեռնությունների նպատակն է նոր սերնդին մոտեցնել հայրենիքի հզոր արմատներին և փոխանցել ազգային ոգի, ուժ և հպարտություն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search