ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են Գրենլանդիա կղզու դիմաց Դանիայի կառավարությանը տարեկան 600 մլն դոլար առաջարկելու հնարավորությունը:
Թրամփի վարչակազմը ցանկացել է Գրենլանդիայի դիմաց տարեկան 600 մլն դոլար առաջարկել. Washington Post
Պարբերականի զրուցակիցը, որը տեղյակ է կղզու գնման բանակցությունների ընթացքին, չի հստակեցրել, թե որքան ժամանակի ընթացքում պետք է իրականացվեր վճարումը: 2017թ.-ին Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Էնսենը կղզու ծախսը տարեկան 4,3 մլրդ կրոն էր գնահատել, ինչը գրեթե համապատասխանում է պարբերականի նշած թվին:
Դանիային գործարքը ստորագրել տալու համար ամերիկյան պաշտոնյաները դիտարկել են սկանդինավյան թագավորության գանձարանին միանվագ խոշոր չափի գումար վճարելու տարբերակը: