Artsakhpress

Հասարակական

«Երեմյան Փրոջեքթս»-ը զորամասերի սննդի կազմակերպման համար կհամագործակցի Հադրութի շրջանի բնակիչների հետ

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչները նախօրեին այցելել են Հադրութ՝ Զինված Ուժերում սննդի կազմակերպման գործընթացում բնակիչների հետ հնարավոր համագործակցության հնարավորություններն ու ներուժը քննարկելու:

«Երեմյան Փրոջեքթս»-ը զորամասերի սննդի կազմակերպման համար կհամագործակցի Հադրութի շրջանի բնակիչների հետ

«Երեմյան Փրոջեքթս»-ը զորամասերի սննդի կազմակերպման համար կհամագործակցի Հադրութի շրջանի բնակիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներ, ներկայացվել են ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, տեղական արտադրանքի սպառմանը վերաբերող հարցերը:
 
Իր խոսքում ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ սա կարևոր խթան է գյուղատնտեսության երկու ճյուղերի` անասնաբուծության և բուսաբուծության համար:
 
«Մենք Արցախում չունենք երաշխավորված իրացում, իսկ դա գյուղատնտեսության ծրագրման համար չափազանց կարևոր հանգամանք է: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Հայաստանում գործող լավագույն կազմակերպություններից մեկն է, որը բավականին լուրջ և հուսալի գործընկերոջ կարգավիճակ ունի և պատրաստվում է դրանով ներկայանալ արցախցիներին: Գարնանացան մշակաբույսերի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով, կապված այս նախաձեռնության հետ, կատարել ենք որոշակի փոփոխություններ: Իրականացվելու է աշխատանքի պլանավորում, և գործընթացը սկսելու է աշնանը»,- նշել է Ժ. Միրզոյանը:
 
Իսկ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում կբացվի 180.000-200.000 դրամ միջին աշխատավարձով 300 նոր աշխատատեղ: Ընկերությունն աշխատանքի է հրավիրում տարբեր մասնագետների:
 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրենը կոչ արեց բնակիչներին դիմել նորաբաց գրասենյակ:
 
«Բացի դրանից, Հադրութում ունենալու ենք ընդունման կետ, որտեղ մարդիկ կարողանալու են շուկայական գներով իրացնել իրենց գյուղմթերքը:  Որակը վերահսկվելու է շատ խիստ, լինելու են հատուկ ստանդարտներ: Ցանկը ներկայացվելու է համայնքի բնակիչներին»,- ավելացրել է Դ. Երեմյանը:
 
Հանդիպմանը ներկաների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր՝ գյուղմթերքի իրացման հնարավորությունների, ժամկետների, ինչպես նաև պահանջվող մասնագետների և վերապատրաստման դասընթացների հետ կապված:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search