Artsakhpress

Սփյուռք

Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը

Արգենտինայում գտնվող Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը մամուլի ասուլիս են տվել, որտեղ անդրադարձել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությանը։

Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը

Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «110 տարի առաջ  կար սուլթան, որն ամեն տեսակ հանցանք էր գործում։  Հայերը հավատում էին, որ, երբ ընդդիմությունը իշխանության գա, որոշ բաներ կփոխվեն։ Բայց երբ ընդդիմությունը իշխանության եկավ, սուլթանից ավելի դաժան վարվեց՝ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը։ Ես քուրդ ընկերներիս զգուշացնում եմ։ Էրդողանից ազատվելը դեռ չի երաշխավորում, որ Թուրքիայում լինելու է դեմոկրատական համակարգ,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Փայլանը։
Պոլսահայ պատգամավորն  ակնկալել է միջազգային հանրության  օգնությունը՝ Թուրքիայում գոյություն ունեցող համակարգի գործունեությունը դադարեցնելու համար։
Էբրու Գյունայը, նույնպես դատապարտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, նշել է.
«Նրանք ովքեր Էրդողանի դեմ են դուրս գալիս, վերջնական արդյունքում կարող են բանտում հայտնվել, խոշտանգվել, կամ սպանվել։ Կարևոր չէ, թե քանի տարեկան են, կամ թե որ էթնիկ խմբին են պատկանում»։

Անդրադառնալով Սիրիայի քրդերի հարցին՝ պատգամավորը նշել է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի համար։ Էրդողանը Սիրիայի քրդերի հարցը լոկ գործիք է դարձրել իրենց ճնշելու համար։ Գյունայի կարծիքով՝ այժմ Էրդողանը փորձում է գերտերությունների օգնությամբ իր դիրքերը ամրապնդել տարածաշրջանում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Search