Artsakhpress

Հասարակական

«Արցախգազ» ընկերության մեքենատրանսպորտային պարկը համալրվել է նոր ավտոմեքենաներով

«ՋՄ հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր Վիտալի Գրիգորյանցի ջանքերով այսօր՝ օգոստոսի 21-ին, «Արցախգազ» ՓԲԸ մեքենատրանսպորտային պարկը համալրվել է նոր ավտոմեքենաներով:

«Արցախգազ» ընկերության մեքենատրանսպորտային պարկը համալրվել է նոր ավտոմեքենաներով

«Արցախգազ»  ընկերության  մեքենատրանսպորտային պարկը  համալրվել  է նոր ավտոմեքենաներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը հանդիսավոր պայմաններում ընկերության վարորդներին  է  հանձնել   ներդրումային 3-րդ փուլով ձեռք բերված գործարանային արտադրության թվով 8 «ՈՒԱԶ» մակնիշի ուղևորաբեռնատար  ավտոմեքենաների  բանալիները:
Մեքենաները  նախատեսված են հատուկ բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար: 
Կառույցի  տնօրինությունը մեքենաները    տրամադրել  է այն  վարորդներին, ովքեր   ունեն աշխատանքային  երկարամյա փորձ, աչքի են  ընկնում   մասնագիտական բարձր վարպետությամբ, որոնց  թվում   է «Արցախգազ» ՓԲԸ Շուշիի արտադրաշահագործման տեղամասի վարորդ, արցախյան պատերազմի մասնակից   Ցոլակ Գաբրիելյանը:
Աղբյուրի  հաղորդմամբ՝  ներդրումային ծրագրի առաջին փուլով  ընկերությունը  ձեռք է բերել ժամանակակից ուղևորատար «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը փոխարինել է սովետական արտադրության «ՌԱՖ»-ին:
 
Նշենք, որ,  ընդհանուր առմամբ,  սկսած 2017 թվականից, մեքենատրանսպորտային պարկի թարմացման նպատակով մասնավոր սեփականատիրոջ կողմից ներդրվել է մոտ 131 մլն  դրամ գումար, որի արդյունքում ձեռք են բերվել  11 ավտոմեքենաներ:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search