Artsakhpress

Հասարակական

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հասարակության հետ կկառուցի թափանցիկ հարաբերություններ. պատասխանատու

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հետ իմ համագործակցության հիմքում առավելագույնս թափանցիկ հարաբերություններն են հասարակության և մեդիայի ներկայացուցիչների հետ:

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հասարակության հետ կկառուցի թափանցիկ հարաբերություններ. պատասխանատու

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հասարակության հետ կկառուցի թափանցիկ հարաբերություններ. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նորանշանակ մամլո ծառայության ղեկավար Արթուր Գրիգորյանը:
«Մեզ համար շատ կարևոր է կառուցել այդ կամուրջները, լրագրողների դիտարկումները լսելը, որպեսզի հետագայում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ինֆորմացիոն դռները բաց լինեն և հասանելի: Հիմնական խնդիրը տեղեկացվածության պակասն է: Եվ փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր այն ինֆորմացիան, որը չի պարունակում իր մեջ գաղտնիության տարրեր, լինի հասանելի: Պետք է նշեմ, որ հեռահաղորդակցության ոլորտը, հատկապես Արցախի կարգավիճակում գտնվող երկրի համար, լուրջ վերլուծությունների հիմք է հանդիսանում ոչ բարեկամ երկրների պարագայում: Այստեղ շատ զգույշ կլինեն, միևնույն ժամանակ փորձենք մարդկանց ըստ ամենայնի բացատրել իրադրությունը: Ընկերության արդիականացումը տեղի է ունենալու երկու փուլով: Հաջորդ տարի ծրագրում ենք ամբողջովին ավարտել գործընթացը»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի մամլո խոսնակը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղի կունենա ընկերության մամլո ասուլիսը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Search