Artsakhpress

Հասարակական

SMS քվեարկությամբ ՏԻՄ թեկնածուների վարկանիշները փոփոխության են ենթարկվել. հայտնի են հաջորդ փուլի արդյունքները

«Արցախպրես» լրատվական գործակալությունը շարունակում է իր ընթերցողների շրջանում 10-55 կարճ համարի միջոցով անցկացնել sms քվեարկություն՝ պարզելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշները:

SMS քվեարկությամբ ՏԻՄ թեկնածուների վարկանիշները փոփոխության են ենթարկվել. հայտնի են հաջորդ փուլի արդյունքները

SMS քվեարկությամբ ՏԻՄ թեկնածուների վարկանիշները փոփոխության են ենթարկվել. հայտնի են հաջորդ փուլի արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայրաքաղաքը վերջին արդեն վեց օրերի ընթացքում շարունակում է զբաղեցնել հորիզոնականի առաջին տեղը:

Ընդհանրացնելով և ամփոփելով օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 20-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածի արդյունքները՝ ունենք հետևալ պատկերը. ընդհանուր առմամբ՝ ստացվել է 571 sms հաղորդագրություն 23 համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների օգտին:

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից sms հաղորդագրություններ կրկին ստացվել են 4-ի օգտին: Ըստ տոկոսային հարաբերակցության՝ անվիճելի առաջատարը շարունակում է մնալ Դավիթ Սարգսյանը, ում օգտին ստացվել է 186 հաղորդագրություն կամ ընդհանուր մասնակիցների 68.1 տոկոսը: Երկրորդ տեղում Արեգ Ավագյանն է: Նրա թեկնածությանը հավանություն է տվել 69 քաղաքացի, կամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուների օգտին քվեարկած մասնակիցների 25.2 տոկոսը: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գրիգորի Սահակյանը՝ 5,1 տոկոսով, իսկ Արմեն Հակոբյանի օգտին ստացվել է ընդամենը 4 sms հաղորդագրություն: Արայիկ Ավանեսյանի համար կրկին ոչ ոք չի քվեարկել:

Մայրաքաղաքի ավագանու համար պայքարող 44 թեկնածուների օգտին ստացված 247 sms հաղորդագրությունները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սասուն Համբարձումյան՝ 121 (48,9%), Հովիկ Մայիլյան՝ 38 (15,3 %), Սոնա Համբարձումյան՝ 36 (14,5 %), Արեն Խաչատրյան 20 (8%), Արսեն Բաղդասարյան՝ 19 (7,6%), Արայիկ Ծատրյան՝ 4 (1.6%), Սամվել Մինասյան՝ 3 (1.2%), Գրիգորի Սարգսյան՝ 2 (0.8%), Դավիթ Գրիգորյան՝ 1 (0,4%), Դավիթ Մկրտչյան՝ 1 (0,4%), Արգեն Առուշանյան` 1 (0,4%), Զավեն Ռուբենյան` 1 (0,4%):

Մյուս համայնքների ղեկավարների պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում առավելագույն միավորները պահպանել է Վարդան Գրիգորյանը, Նոր Մարաղայում՝ Արտեմ Գրիգորյանը, Կոճողոտում՝ Ռոմա Աթայանը, Չլդրանում՝ Դավիթ Ղուլյանը: Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում՝ Վլադիմիր Պետրոսյանը, Խաչենում՝ Վրեժ Ստեփանյանը, իսկ Հադրութի շրջանի Ազոխ համայնքում՝ այս անգամ մեծ առավելություն է ստացել Լևոն Ասրյանը:

18 sms հաղորդագրություն չի հաշվարկվել՝ հեռախոսահամարի կրկնության կամ առաջադրված թեկնածուների ցանկում գոյություն չունեցող անուն- ազգանուն նշելու համար:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհակալություն է հայտնում սոցհարցման բոլոր մասնակիցներին՝ հիշեցնելով, որ այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 6-ը՝ ժամը 13:00-ն: Իսկ յուրաքանչյուր երեք օրը մեկ կհրապարակվեն թարմացված ցուցանիշները:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Search