Artsakhpress

Հասարակական

Facebook-ը խմբագիրների թիմ է հավաքում News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար

Facebook-ը խմբագիրների թիմ է հավաքում News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Facebook-ը խմբագիրների թիմ է հավաքում News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար

Facebook-ը խմբագիրների թիմ է հավաքում News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Թերթը նշում է, որ սոցցանցը մտադիր է տարբեր ԶԼՄ-ներից փորձառու լրագրողների վարձել, իսկ հաստիքների մասին կհրապարակի արդեն այսօր:
Նորությունների ոլորտում գործընկերության հարցով ընկերության ղեկավար Քեմփբելլ Բրաունի խոսքով՝ նպատակն այն է, որ News Tab-ը ներկայացնի օգտատերերի համար անհատականացված, խիստ տեղին փորձ:
Անցած տարի ընկերությունը սոցցանցից հեռացրել էր Trending Topics-ը («Ակտուալ թեմաներ»), որն արհեստական ինտելեկտի հետ մեկտեղ ղեկավարում էին լրագրողները: Սկանդալի համար առիթ էին հանդիսացել Gizmodo կայքում հոդվածի հրապարակումից հետո կողմնակալության մեջ մեղադրանքները: Կայքը՝ անանուն աղբյուրների վրա հղումով, հայտնել էր, որ նորությունների վրա աշխատանքի ժամանակ լրագրողներն անտեսել են կոնսերվատիվ ուղղության պատմությունները: Ընդ որում, լրահոսում հայտնված պատմությունների մեծ մասը նախկինի պես դասակարգվում են:
News Tab-ը նպատակ ունի առավել առողջ փոխհարաբերություններ կառուցել հրատարակությունների հետ, որոնցից շատերը ֆինանսական խնդիրների հետ են բախվել սոցցանցի պատճառով, գրում է News.am-ը:
Համագործակցության համար սոցցանցը ԶԼՄ-ներին միլիոնավոր դոլարներ է խոստանում: Այս մասին ավելի վաղ գրել էր The Wall Street Journal-ը:
Սկզբնական շրջանում News Tab-ը կօգտագործի միայն 200 000 օգտատեր՝ սկսած հոկտեմբերից: ԱՄՆ-ից օգտատերերը կկարողանան նոր ծառայությունն օգտագործել արդեն հաջորդ տարվա սկզբից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Search