Artsakhpress

Միջազգային

ՆԱՍԱ-ն մանրամասներ է հրապարակել Երկրի նման, սակայն մթնոլորտ չունեցող մոլորակի ուսումնասիրությունից

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հետազոտություն է հրապարակել, որում մանրամասն նկարագրվում է LHS 3844b անունը ստացած էկզոմոլորակը:

ՆԱՍԱ-ն մանրամասներ է հրապարակել Երկրի նման, սակայն մթնոլորտ չունեցող մոլորակի ուսումնասիրությունից

ՆԱՍԱ-ն մանրամասներ է հրապարակել Երկրի նման, սակայն մթնոլորտ չունեցող մոլորակի ուսումնասիրությունից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես գրում է Tert.am-ը, մոլորակը հայտնաբերվել է անցած տարվա դեկտեմբերին՝ TESS տիեզերական գործակալության առաքելության ժամանակ:

Մոլորակը գտնվում է Երկրից 48,6 լուսատարի հեռավորության վրա և զանգվածով 1,3 անգամ գերազանցում է մեր մոլորակին: Ոսումնասիրության համաձայն՝ LHS 3844b-ն մթնոլորտ չունի և դրա մակերևույթը, հավանաբար, ծածկված է սառած լավայից գոյացած ապառաժներով:

Մոլորակ, որն ուսումնասիրվել է «Սպիտցեր» աստղադիտակով, պտտվում է փոքր, սառը թզուկ աստղի շուրջ: Մասնագետների համոզմամբ՝ երկարակյաց աստղի այս տեսակը կարող է բազմաթիվ մոլորակներով շրջապատված լինել, որոնք տեղակայված են Ծիր Կաթինում:

LHS 3844b-ն իր աստղի շուրջ մեկ լիարժեք պտույտ կատարում է ընդամենը 11 ժամում: Սա կարող է նշանակել, որ մոլորակի մի կողմը պտույտի ժամանակ միշտ ուղղված է դեպի աստղը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Search