Artsakhpress

Հասարակական

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան»

Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան» բարեգործական հասարարական կազմակերպության գրասենյակ:

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան»

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելել են «Օրրան»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Համահայկական 7- րդ ամառային խաղերի լրատվական ծառայությունից, օրրանցիներն աղուհացով են դիմավորել սիրելի հյուրերին, որոնց ողջույնի խոսքով դիմել է կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:
«Այս հանդիպումը շատ կարևոր է: Անապահով ընտանիքի երեխաներին հարկավոր է ոչ միայն նյութական օգնություն, այլ նաև բարոյական աջակցություն, որն այս պահին անում եք դուք»,- ասել է Արմինե Հովհաննիսյանը:
Համահայկականի մարզիկները դատարկաձեռն չեն այցելել «Օրրան»: Նրանք երեխաների համար տարել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ դպրոցի համար անհրաժեշտ իրեր:
Հանդիպման ընթացքում մարզիկներն «Օրրանի» սաների հետ երգել են, պարել, պաղպաղակ հյուրասիրվել:
Հրաժեշտ տալիս հյուրերն օրրանցիներին խոստացել են, որ անհամբեր կսպասեն Համահայկական հաջորդ խաղերին և դարձյալ սիրով այցի կգան նրանց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Search