Artsakhpress

Մշակույթ

Ամարասում կայացել է «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը

«Գրական Արցախ» համահայկական ամսագրի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի և երիտասարդ ստեղծագործող Սերգեյ Սաֆարյանի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 20-ին, Ամարասի վանական համալիրում տեղի է ունեցել «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը:

Ամարասում կայացել է «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը

Ամարասում կայացել է «Գրական Արցախ» համահայկական ամսագրի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Գրական Արցախ » ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը: Նրա խոսքով «Գրական Արցախ»-ը կսատարի Արցախում , Հայաստանում և Սփյուռքում ապրող երիտասարդներին և նրանց ձայնը լսելի կդառնա բարձր հարթակներում:
«Հայ ժողովուրդը տարբեր ժամանակներում միաբան է եղել։ Մեր նախնիները բոլոր հաղթանակները կռել են իրար նեցուկ լինելով։ Ճիշտ է, դժվարություններ եղել են ամսագիրը հրատարակելու ժամանակ, բայց իմ նպատակը եղել է սա ` տեսնենք այն , ինչ ուզում էի, որ լինի։ Տեսնենք նոր «Գրական Արցախ», բացահայտեք նոր տաղանդավոր դեմքեր, զգանք նրանց գրած ստեղծագործությունները»,-մասնավորապես ասել է նա:
Շնորհանդեսին ներկա, ԱՄՆ-ից ժամանած Լիլիթ Չիվիտչյանը կարևորել է ամսագրի նշանակությունը՝ նշելով, որ Սփյուռքը բոլորի հետ է։ Նա իր ելույթում խոսել է միասնականության գաղափարի մասին և ողջունել նմանատիպ նախաձեռնությունները:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել երիտասարդ ստեղծագործողներ, դասախոսներ, ՀԿ անդամներ և այլք:

Երաժշտական կատարումներով հանդես եկան ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Եսայանը , երգիչ Ռաշիդ Բաբայանը, Ճարտարի և Մարտունու արվեստի դպրոցի սաները։

«Գրական Արցախ» ամսագրի գինեձոնի արարողության պատիվը տրվել է քամանչահար Հակոբ Խալաթյանին և երգիչ -երգահան Ռաշիդ Բաբայանին։
Միջոցառմանը ներկա էին ստեղծագործողներ, Մարտունու շրջանի վարչակազմի պատասխանատուներ , Մարտունի , Ճարտար , Ստեփանակերտ, Մարտակերտ քաղաքներից հյուրեր և այլք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search