Artsakhpress

Մշակույթ

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն առաջին անգամ այցելուներ է ունեցել Սինգապուրից և Վիետնամից. տնօրեն

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն ունեցել է 12 հազար 612 այցելու, այդ թվում 3352 օտարերկրյա քաղաքացի:

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն առաջին անգամ այցելուներ է ունեցել Սինգապուրից և Վիետնամից. տնօրեն

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն  առաջին  անգամ   այցելուներ  է  ունեցել    Սինգապուրից  և  Վիետնամից. տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի  տնօրեն Ժաննա  Առստամյանը:
Նա   նշել է, որ    2018 թվականի    նույն   ժամանակահատվածում   թանգարան  է  այցելել  8581 մարդ, որոնցից 2861-ը եղել  են  արտերկրից:
Ըստ   Ժ.  Առստամյանի՝    թանգարան   այցելող  օտարերկրյա   քաղաքացիները  հիմնականում  ԱՄՆ-ից  են, Ռուսաստանի  Դաշնությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Սկանդինավյան  երկրներից  և   այլն:  Ի  դեպ,  Լեհաստանից  ժամանած   զբոսաշրջիկներն  ավելի   շատ  են  հետաքրքված  Արցախի  պատմությամբ: Արցախ  այցելողների   թվում  լինում  են  գիտնականներ,  հնագետներ, տարբեր  կառույցների   ներկայացուցիչներ,   հասարակ  քաղաքացիներ, ովքեր  տարբեր   մակարդակով  են  տեղեկացած  լինում  Արցախի   պատմությանը:
«Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն  այս  տարի    առաջին  անգամ   այցելուներ  է  ունեցել  նաև  Սինգապուրից  և  Վիետնամից»,- տեղեկացրել  է   Ժ. Առստամյանը:
Նրա  խոսքով՝   այցելուներին  հետաքրքում  է  Արցախի  պատմությունը, Արցախյան  պատերազմը,  որպես  չճնաչված  երկրում    ապրող  քաղաքացիների  առօրյան, հրաշալի  բնությունը  և  այլն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search