Artsakhpress

Հասարակական

Ի՞նչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները երկչափ մոդել են ստեղծել՝ ցույց տալու համար, թե ինչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից:

Ի՞նչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից

Ի՞նչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոդելը ցույց է տալիս, թե ինչ կարող էին տեսնել մի քանի լուսային տարի հեռավորության վրա այլ մոլորակներից աստղագետները՝ աստղադիտակներով նայելով Երկրին: Պատկերի ստեղծման համար գիտնականները Երկրի մոտ 10 հազար լուսանկար են օգտագործել, որոնք ստացել է NASA-ն Deep Space Climate Observatory արբանյակից, հայտնում է News.am:
Լուսանկարներն արվել են 2016-2017թթ. ընթացքում 10 ալիքների որոշակի երկարության վրա: Հետազոտողները դրանք նվազեցրել են ալիքների յուրաքանչյուր երկարության համար մինչեւ 1 լուսային ցուցանիշի՝ 10 «կետ», որոնք ժամանակի ընթացքում գրաֆիկի կառուցման դեպքում տալիս են 10 կոր փայլ, որը ցույց է տալիս այն, թե ինչ կարող էր տեսնել հեռավոր դիտորդը, եթե մշտապես հետեւեր Երկիր էկզոմոլորակին 2 տարվա ընթացքում:
Երբ գիտնականները վերլուծել են կոր փայլերն ու դրանք համեմատել օրիգինալ լուսանկարների հետ, պարզել են, թե դրանց որ բնութագրերն են համապատասխանում ցամաքային եւ ամպային ծածկույթին: Դրանից հետո նրանք առանձնացրել են չափանիշը, որն ամենից շատ է համապատասխանում ցամաքային ծածկույթին:
Նշվում է, որ մոդելն աստղագետներին օգնել է գնահատել՝ կան արդյոք էկզոմոլորակների վրա օվկիանոսներ, ամպեր եւ սառցե ծածկույթ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

What would Earth look like to an alien civilization? This! Caltech researchers used Deep Impact images of Earth to make an "alien" map. Green is land and blue is water. New classroom map, anyone? https://arxiv.org/abs/1908.04350 

Посмотреть изображение в Твиттере

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search