Artsakhpress

Ռազմական

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության որոշման արդյունքում հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները:

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
«Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս: 
Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:
Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս: 
Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս: 
Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:

Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ եւ բազմահաստիք կառույց է, եւ վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը:

Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի»,- գրել է ՀՀ վարչապետը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search