Artsakhpress

Սփյուռք

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Ռումինիայի հայ համայնքը օգոստոսի 15-19- մեծ շուքով նշեց սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, դեռևս հինգշաբթի օրվանից սկսվել էր հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Սուչավա քաղաք, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:
Օգոստոսի 15-ին, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ դեպի Սուչավա ճանապարհին առաջին կանգառը տեղի ունեցավ Ռոման քաղաքում, ուր տեղի Ս. Աստվածածին հայոց եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների։ Ուխտավորներին ընդունեց և ողջունեց Ռոմանի և Բակըուի արքեպիսկոպոս Յոհակիմի ներկայացուցիչը՝ փոխանցելով առաջնորդ հոր օրհնությունն ու բարեմաղթությունները:
Օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին, ուխտավոր ժողովուրդը առաջնորդի գլխավորությամբ հավաքվեց Սուչավայի Ս. Սիմեոն հայկական եկեղեցում, ուր կատարվեց երեկոյան ժամերգություն, հավարտ որի եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ տեղի գերեզմանատանը ամփոփվածների հոգիների համար:
Միևնույն օրը, ժամը 18:30-ին, Սուչավայի Ս. Խաչ հայկական եկեղեցում ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, կատարվեց նախատոնակ՝ հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդի:  Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնեց մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով:
Օգոստոսի 18-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, ուխտավորների խումբն իր ճամփան բռնեց դեպի հռչակավոր և հրաշագործ Հաճկատար Ս. Աստվածածին վանքը: Այն հիմնադրվել է 1512 թվականին, Տոնավագ եղբայրների բարերարությամբ  և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ մատուցեց Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուն, թեմի հոգևոր դասը, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Բակըու, Բոտոշան, Յաշ, Պիտեշտ, Գալաց, Ռոման և այլն: Պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդն իր օրհնությունը բաշխեց հարյուրավոր ուխտավորներին, կատարվեց խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը և մատաղը բաժանվեցին ուխտավոր ժողովրդին, վանքի սեղանատանը ուխտավորները մասնակցեցին սիրո ճաշի: Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարից Ս. Հաճկատար էր բերվել նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր Աջը` ուխտավորների երկրպագության համար:
Միևնույն օրը, օգոստոսի 18-ին, Տաթև Սրբազանի օրհնությամբ մեկնարկեց ,,Սփյուռքի հետազոտության ծրագիրը,,: Նպատակն է հատուկ հարցաշարի միջոցով քննել սփյուռքի հասարակության կարծիքը, վեր հանել տարբեր համայնքներում առկա խնդիրները, որոնց աշխարհի տարբեր անկյուններում բախվում են մեր հայրենակիցները 21-րդ դարում: Այդ առիթով Սրբազանի օրհնությամբ Ռումինիա էր ժամանել ծրագրի պատասխանատուներից մեկը, Օքսֆորդի համալսարանի դասախոս տիար Հրաչ Չիլինգիրյանը: Կառույցի կողմից ամեն տարի ընտրվում են չորս երկրներ, այս տարի Ռումինիան, Կանադան, Լիբանանը և Արգենտինան, ուր կատարվում են հետազոտություններ: Ծրագիրը ֆինանսավորվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի` հայ համայնքների բաժնի կողմից:
Օգոստոսի 19-ին, ժամը 10:00-ին, Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար: Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը, կատարի բոլորի բարի խնդրվածքները և հորդորեց մեկ տարի անց դարձյալ հանդիպել այս նշանավոր սրբավայրում և նորոգել առ Աստված ուխտը:
Միևնույն օրը Սրբազանը հանդիպեց Սուչավայի և Ռըդըուցի արքեպիսկոպոս Պիմենի հետ: Հանդիպման ընթացքում խոսվեցին երկու եկեղեցիների և քրիստոնյա երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին: Տաթև Սրբազանը շնորհավորեց ռումին արքեպիսկոպոս Պիմենին 90 ամյա հոբելյանի առիթով՝ մաղթելով քաջառողջություն և բեղմնավոր հովվություն:
Օգոստոսի 19-ին ավարտվեց քառօրյա ուխտագնացությունը, որի ընթացքում Սուչավա քաղաքի բոլոր հայկական եկեղեցիներում ու վանքերում վերստին և անդադար հնչում էր աղոթքը, քաղաքը հայկական շունչ էր առել՝ իր գիրկը կանչելով հարյուրավոր այցելուների և ուխտավորների։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search