Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։
Գյումրու օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում ինքնաթիռը վնասել է պոչամասը. տուժածներ չկան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-: