ՖԻՖԱ-ն իր պաշտոնական Թվիթերում ներկայացրել է տարվա լավագույն գոլի համար տրվող Պուշկաշի մրցանակի 10 հավակնորդներին:
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2019-ի լավագույն գոլի հավակնորդներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Armsport-ի փոխանցմամբ՝ հավակնորդների թվում ընդգրվել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Դանիել Ժորի («Դեբրեցեն»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Զլատան Իբրահիմովիչ («Լոս-Անջելես Գելաքսի»), Անդրոս Տաունսենդ («Քրիսթալ Փլեաս»), Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»), Խուան Կինտերո («Ռիվեր Փլեյթ»), Մաթեուս Կունյա («ՌԲ Լեյպցիգ»).
Հավակնորդների թվում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլի 3 ներկայացուցիչ՝
Աժարա Նչուտը (Կամերունի հավաքական), Էմի Ռոդրիգեսը («Յուտա Ռոյալս»), Բիլի Սիմփսոնը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-: