Artsakhpress

Քաղաքական

Հայտնի է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:

Հայտնի է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը

Հայտնի է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանն ասել է, որ այսօր ավարտվում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը:
Նրա խոսքով՝ Ասկերանի շրջանի 42 համայնքում առաջադրվել է 83 համայնքի ղեկավարի և 239 ավագանու անդամի թեկնածու: Մարտակերտի շրջանի 43 համայնքում առաջադրվել է 75 համայնքի ղեկավարի և 283 ավագանու անդամի թեկնածու: Մարտունու շրջանի 35 համայնքում առաջադրվել է 69 համայնքի ղեկավարի և 255 ավագանու անդամի թեկնածու: Հադրութի շրջանի 30 համայնքում առաջադրվել է 51 համայնքի ղեկավարի և 169 ավագանու անդամի թեկնածու: Շահումյանի շրջանի 16 համայնքում առաջադրվել է 23 համայնքի ղեկավարի և 87 ավագանու անդամի թեկնածու: Շուշիի շրջանի 7 համայնքում առաջադրվել է 12 համայնքի ղեկավարի և 42 ավագանու անդամի թեկնածու: Քաշաթաղի շրջանի 54 համայնքում առաջադրվել է 96 համայնքի ղեկավարի և 295 ավագանու անդամի թեկնածու:
Ստեփանակերտ քաղաքում առաջադրվել է քաղաքապետի 5 և ավագանու անդամի 44 թեկնածու:  Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն ասել է, որ ներկայացված թեկնածուներից Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը ինքնաառաջադրմամբ են մասնակցելու ընտրություններին, իսկ Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկում է վաղվանից: Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 6-ը:
Նշենք, որ «Արցախպրես» լրատվական գործակալությունը ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում իր ընթերցողների շրջանում կանցկացնի sms քվեարկություն՝ պարզելու հանրապետության տարբեր համայնքներում առաջադրված թեկնածուների վարկանիշները: Օգոստոսի 15-ից 10-55 կարճ համարին ցանկացողները կարող են ուղարկել հաղորդագրություններ՝ Ստեփանակերտի դեպքում նշելով միայն թեկնածուի անունը, իսկ մյուս համայնքների դեպքում՝ անպայման նշելով նաև համայնքի անունը: Թեկնածուների վարկանիշները կհրապարակվեն ամեն երեք օրը մեկ artsakhpress.am կայքում: Յուրաքանչյուր հեռախոսահամարից տվյալ թեկնածուի օգտին կարելի է քվեարկել միայն 1 անգամ: 1 sms հաղորդագրության արժեքը կազմում է 100 դրամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search