Artsakhpress

Տնտեսական

Բելառուսը ԵՏՄ երկրներին առաջարկել է բացահայտել սննդամթերքի արտադրության ստանդարտները

Բելառուսի «Գոսստանդարտը» առաջարկել է երկրներին, որոնք անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) պարտավորեցնել սննդամթերք արտադրողներին բացահայտել արտադրության ստանդարտները:

Բելառուսը ԵՏՄ երկրներին առաջարկել է բացահայտել սննդամթերքի արտադրության ստանդարտները

Բելառուսը ԵՏՄ երկրներին առաջարկել է բացահայտել սննդամթերքի արտադրության ստանդարտները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը ՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը:
«Բելառուսի «Գոսստանդարտը» առաջարկել է ԵՏՄ անդամ երկրներին պարտավորեցնել սննդամթերք արտադրողներին փաթեթավորման վրա նշել փաստաթղթի տվյալները, որոնց համապատասխան  այն արտադրվել է եւ կարող է  նույնականացվել:
Գերատեսչությունը ԵՏՄ գործընկերներին առաջարկել է  հաշվի առնել այդ կետը տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ եւ փոփոխություններ մտցնել Մաքսային միության «Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգում», - news.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ այժմ կաթի, կաթնամթերքի եւ յուղաճարպային արտադրանքի արտադրողները պարտադիր պետք է նշեն ստանդարտների տվյալները, որոնք մշակում են արտադրողները կամ հատուկ կազմակերպությունները. արտադրության տեխնիկական պայմանները եւ կազմակերպության ստանդարտները, իսկ մնացած ընկերությունները պարտավոր չեն նշել այդ տվյալները, դրանք կամավոր են ներկայացնում:
 
Եթե Բելառուսի «Գոսստանդարտի» առաջարկն ընդունվի, գնորդները կկարողանան իմանալ՝ ինչ ստանդարտների հիման վրա է արտադրանքը պատրաստվել եւ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերի հետ:
Թերթի տվյալենրով՝ ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունում ողջունել են նախաձեռնությունը եւ նշել, որ հարցը կներկայացվի ԵՏՀ կոլեգիայի քննարկմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search