Artsakhpress

Միջազգային

«Ադրբեջանն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել». Ռոհանի

Իրանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերին:

«Ադրբեջանն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել». Ռոհանի

«Ադրբեջանն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել». Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Ռոհանիի կարծիքով՝ իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների փոխայցերն արդյունավետ գործիք են հարաբերությունների ընդլայնման համար: Նախագահը նաև հույս է հայտնել, որ կարագանան երկու երկրների միջև համաձայնագրերի կատարման գործընթացները:
«Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի համար միշտ բարեկամական և եղբայրական պետություն է եղել, և այս բարեկամությունը երկու երկրների միջև է՛լ ավելի կխորանա»,- ասել է Ռոհանին:
Իր հերթին, Ալիևն ընդգծել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և համագործակցությունը Թեհրանի և Բաքվի կողմից ձեռնարկվող «կանոնավոր և պատասխանատու ջանքերի արդյունքում» ընդլայնվում է:
«Ոչ մի կասկած չկա, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններն ավելի կամրապնդվեն»,- հավելել է Ալիևը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search