Artsakhpress

Տնտեսական

Հանրապետության երեք համայնքներում կիրականացվի գյուղատնտեսական փորձնական հաշվառում

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-31-ը Ասկերան քաղաքում, Մարտունու շրջանի Հերհեր և Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքներում կիրականացվի գյուղատնտեսական փորձնական հաշվառում:

Հանրապետության երեք համայնքներում կիրականացվի գյուղատնտեսական փորձնական հաշվառում

Հանրապետության երեք համայնքներում կիրականացվի գյուղատնտեսական փորձնական հաշվառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ փորձնական հաշվառումը նպատակ ունի փորձարկելու մեթոդաբանությունը և գործիքակազմը, ինչպես նաև բացահայտելու այն խնդիրները, որոնք կարող են ծագել համատարած հաշվառման ընթացքում:
«ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության հիմնական աշխատանքն այս տարի կենտրոնացված է լինելու 2020 թվականին հանրապետությունում նախատեսված գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ: Դեռևս 2010 թ.-ից Արցախում գործում է «Գյուղատնտեսական համատարած հավառման մասին» օրենք, որի հիման վրա այս տարվա ապրիլին ԱՀ կառավարությունն ընդունել է 2 որոշումներ: Այդ որոշումներով կանոնակարգվել է ծրագիրը, որով պետք է իրականացվի հետազոտությունը, ինչպես նաև սահմանվել են ժամկետները: Համատարած հաշվառմանը պետք է նախորդի փորձնական փուլ, որն էլ կիրականացվի ընթացիկ տարում: Իսկ 2020 թ.-ի հոկտեմբերի 11-31-ը կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում հանրապետության բոլոր համայնքներում»,- մանրամասնել է Մ. Մինասյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search