Artsakhpress

Տնտեսական

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 148.6 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 148.6 մլրդ դրամ կամ 307.3 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 63.1մլրդ դրամ (130.6մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 85.5մլրդ դրամ (176.6 մլն ԱՄՆ դոլար):

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 148.6 մլրդ դրամ

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 148.6 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ առևտրային հաշվեկշիռը բացասական է 22.4մլրդ դրամով (46 մլն ԱՄՆ դոլարով): 2019թ. հունվար-հունիսին, 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 13.5 %-ով, ընդ որում` արտահանումը՝ 32 %-ով, իսկ ներմուծումը`2.8 %-ով:
«Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 36.8 %-ով: Արտահանման կառուցվածքում բարձր տեսակարար կշռով առանձնանում են հանքահումքային մթերքներն ու թանկարժեք քարերն ու մետաղները՝ 51.7 և 33.3 % կշիռներով, ներմուծման մեջ 17.2 %-ը կազմել են հանքահումքային մթերքները, 15 %-ը մեքենաներն ու սարքավորումները»,- նշել է Մ. Մինասյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search