Artsakhpress

Սպորտ

Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց արագ շախմատի մրցաշարը. Grand Chess Tour

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։

Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց արագ շախմատի մրցաշարը. Grand Chess Tour

Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց արագ շախմատի մրցաշարը. Grand Chess Tour
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երրորդ օրը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակից հետո Արոնյանը 8-րդ տուրում սև ֆիգուրներով ցավալի պարտություն կրեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտից, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։
Այսպիսով, Արոնյանը վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։ Նույնքան միավոր ունի նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Տեղեկացնենք, որ միջոցառման ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 150 000 ԱՄՆ դոլար, իսկ հաղթողի մրցանակը' 37 500 ԱՄՆ դոլար:
 
Արագ շախմատի ժամանակ յուրաքանչյուր շախմատիստին հատկացվում է 25 րոպե ժամանակ՝ ամեն քայլից հետո 10 վայրկյան ավելանալու հնարավորությամբ: Կայծակնայինի դեպքում շախմատիստներին տրվում է 5-ական րոպե՝ յուրաքանչյուր քայլից հետո 3 վայրկյան ավելացմամբ:
Այսօր՝ օգոստոսի 13-ին կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search